News.am. 21-4-2011- Թուրքիայում ազգայնականության եւ ռասիզմի դեմ պայքարող Irkçılığa ve Milliyetçiliğe DurDe նախաձեռնությունն այս տարի եւս կազմակերպել է 1915-ին նահատակված հայերի հիշատակման արարողություններ։«1915-ի ապրլի 24-ին այս երկրում մյուս ժողովուրդների հետ միասին դարերով կողք-կողքի ապրում էին հայեր, ովքեր պետության կողմից բռնի տեղահանվեցին, ամեն տեսակ բռնության ենթարկվեցին եւ հարյուրհազարավորներով սպանվեցին միայն նրա համար, որ հայ էին։ Այդ թվականից հետո թուրքական պետությունը եւ կառավարությունները այդ սարսափելի իրադարձությունը փորձել են ծածկել, բայց չի ստացվել։ Այն ոչ մի պատճառաբանությամբ չի կարող արդարացվել։ Այդ մահացու տեղահանությունը՝ մարդկության դեմ իրականացված հանցանք է»,-նշվել է նախաձեռնության մեջ։
Մենք պետք է արդեն վերջ տանք դրան։ Դրա համար մենք այս երկրի ճակատը եւ խիղճը ճերմակ տեսնել ցանկացողներին հրավիրում ենք շատ ուշացած իրենց մարդկային պարտականության կատարմանը։ Կոչ ենք անում՝ ապրիլի 24-ը հայտարարել բոլորիս սգո օրը»-ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարության տակ նշվում է՝ 1915-ի ապրիլի 24-ից սկսած մեր կորցրած հայ քաղաքացիներին մեխակներով եւ մոմերով ենք հիշատակելու։ Հիշատակման վայրերը՝
Ստամբուլ-17։00, Թաքսիմի հրապարակ
Անկարա-17։00, Սաքարիայի հրապարակ
Դիրաբեքիր-17։00, Մարդու իրավունքների այգի
Բոդրում-17։00, Քաղաքապետարանի հրապարակ
Նախաձեռնությանը աջակցում են մի շարք թուրք հայտնի մտավորականներ, Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներ եւ այլոք։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment