Tuesday, April 5, 2011

Ք.Էրք. «Հուսամ` Ստեփանակերտի օդանավակայանի ինքնաթիռները ռմբակոծելը միայն սպառնալիք է»

Panorama.am. 4-4-2011- «Ես լսեցի Ադրբեջանի այն սպառնալիքները, թե ռմբակոծվելու են Ստեփանակերտի օդանավակայանի ինքնաթիռները… հուսամ, որ սա ուղղակի սպառնալիքն է , հակառակ պարագայում դա արդեն հումանիտար խնդիր է առաջ քաշում»,- Երևանում ընթացող «Խաղաղության հաստատում և խաղաղ գոյակցություն ռազմական հակամարտությունից հետո. Կիպրոսի և Հյուսիսային Իռլանդիայի դեպքերը» խորագիրը կրող քննարկման ժամանակ հայտարարեց մինչև 2010թ. Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նախկին նախագահ Մեհմեթ Ալի Թալաթի հատուկ դեսպանորդ Քութլայ Էրքը:
Ըստ բանախոսի, կողմերը պետք է իրատես լինեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար և պետք է հարգեն մյուս կողմի դիրքորոշումները ևս:
Նախքան Երևան ժամանելը Ք.Էրքը միջազգային մի շարք փորձագետների հետ եղել է Բաքվում ու Արցախում, այնպես որ ինքը կարող է կիսվել իր տեսակետներով:
Այդպես, նրա կարծիքով շատ սխալ է ու նաև իր բացասական հետքը կարող է թողնել այն հանգամանքը, որ հանրային ներգրավվածություն ԼՂ բանակցային գործընթացում չկա.
Նրա խորին համոզմամբ, բանակցային գործընթացին զուգահեռ անչափ կարևոր է, որ բանակցող կողմերի հասարակությունները շփվելու եզրեր ունենան:
Նշենք, որ հիշյալ քննարկումը կազմակերպվել է «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի և «Միջազգային տագնապ» կազմակերպության ջանքերով, ֆինանսավորվում է ԵՄ կողմից:

No comments: