«Lragir.am», 28 ապրիլի 2011: Հայելի ակումբում այսօր բանավիճում էին ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն ու Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:
- Երբ տեսնում ես, որ երկու քաղաքական գործիչներ սիրաբանում են, պետք է ուրախանաս,- հայտարարեց Հայրիկյանը:
- Հատկապես, երբ տեսնում ես սիրաբանում են արժանապատվորեն,- արձագանքեց Հակոբյանը:
Կոնգրեսի եւ իշխանության միջեւ երկխոսության վերաբերյալ Ռուբեն Հակոբյանը նշեց, որ Կոնգրեսը երեք տարի շարունակ ահաբեկել է ընդդիմադիր դաշտը, եւ եթե որեւէ ընդդիմադիր ուժ պետության համար կարեւոր համազգային հարցերի հետ կապված կարող էր նաեւ համագործակցել ոչ լեգիտիմ իշխանության հետ, ապա նրան որակում էին կեղծ ընդդիմություն:
Հիմա, սակայն, Կոնգրեսը փոխել է դիրքորոշումը: «Փառք Աստծո, այսօր այդ ուժն արդեն սկզբունքորեն փոխել է իր դիրքորոշումը, եւ սկզբունքային պայքար է հայտարարել իր իսկ կողմից ստեղծված, գրած այդ սկզբունքների դեմ»,- հայտարարեց նա: Նա նաեւ նշեց, որ չի ցանկանում գնահատական տալ, եւ ողջունում է ցանկացած երկխոսություն:
«Որեւէ գրագետ, կիսագրագետ քաղաքական գործիչ Հայաստանում նախագահական ընտրություններին կարեւորություն չի տա, որովհետեւ կա Սահմանադրություն, որով նախագահն արդեն Անգլիայի թագուհին է: Եթե նախագահը չունի պառլամենտական մեծամասնություն` ոչինչ է»,- հայտարարեց Պարույր Հայրիկյանը:
Նա նաեւ նշեց. «Երեկ իրար թշնամի էին կոչում, հիմա բարեկամացան, էն ժամանակ ինքը նախագահ էր, սա մի ուրիշ բան, հիմա հակառակն է»: Հայրիկյանը բերեց Միասնություն դաշինքի օրինակը. «Կարեն Դեմիրճյանն ու Ռոբերտ Քոչարյանը, հետո գրկախառնվեցին, ժողովուրդը հասկացավ, որ ընդամենն աթոռ էին փնտրում, ոչ մի ազգօգուտ ծրագիր չկա»:

No comments:
Post a Comment