«Panorama.am», 28 ապրիլի 2011: Վանաձորում Հրանտ Մաթևոսյանի արձանը ներկած-փչացրած անչափահասը «պատժվել է»` կարդալով Հրանտ Մաթևոսյանի բոլոր պատմվածքները, շարադրություն գրել և այցելել է բրուտագործական արհեստանոց ու քանդակագործի հետ մասնակցել գրողի արձանի մակետի պատրաստման աշխատանքներին:
Այսօր իրավախախտ անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների կանխարգելմանը վերաբերող քննարկման ժամանակ Ոստիկանության Վանաձորի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռուդիկ Վարոսյանն ասաց, որ վերականգնողական արդարադատության շրջանակներում իրավախախտ անչափահասները, որպես պատժի փոխհատուցում, բացի այդ, նաև շարադրություններ են գրել` ներողամտություն հայցող բովանդակությամբ ու այլ մարդասիրական արարաքներ կատարել:
Ոստիկանությունում գտել են անչափահասների կողմից հանցագործություններ կատարելու պատճառները` ծնողը զլանում է հետևել երեխային, զերծ պահել չար նկրտումներից, հեռացնել վատ շրջապատի ազդեցությունից, լուծել նրա զբաղվածության հարցը: Իսկ ահա Արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկների (ՔԿՀ) վարչությունում համոզված են` երեխան հանցագործության է դիմում սոցիալական վատ պայմաններից դրդված:
ԱՆ ՔԿՀ վարչության Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետի տեղակալ, արդարադատության մայոր Լևոն Ավետիսյանն ասաց, որ իրենք դրանում համոզվել են` իրավախախտ անչափահասների ընտանիքներ այցելելով:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն էլ նկատեց, որ իրենց վերլուծությունները ցույց են տվել` կարևոր պայմանը ընտանիքն է ու անչափահասի զբաղվածության հարցը լուծելը: «Կան սոցիալապես վատ պայմաններում ապրող ընտանիքներ, որոնց երեխաները որևէ հանցագործության չեն դիմում», -հավելեց ոստիկանության գնդապետը:
2010 թվականի ընթացքում Հայաստանում 452 անչափահաս է հանցագործություն կատարել: Ներկայումս ԱՆ ՔԿՀ Այլընտրանքային պատիժների կատարման բաժնում հաշվառված են 100 անչափահաս դատապարտյալներ, որոնցից 7-ը աղջիկներ են: 2009-ին համաներմամբ 73 անչափահաս է ազատվել պատժի հետագա կրումից: Լևոն Ավետիսյանն ասաց, որ անչափահաս դատապարտյալների թվում շատ են 16-ից 18 տարեկան երեխաները:
Այլընտրանքային պատիժների կատարման բաժնում հաշվառված հանցագործությունների թվում մեծ քանակ է կազմում գողությունը, խուլիգանությունը, կողոպուտի դեպքերը, դիտավորությամբ առողջությանը ծար կամ միջին վնաս հասցնելը: Հատկանշական է, որ 2007-2010 թվականների ընթացքում 8 անչափահաս դատապարվել է թմրամիջոց կամ հոգեմետ նյութ ապօրինի իրացնելու համար: Իսկ ահա 2009-ին 1 անչափահաս դատապարտյալ է հաշվառման վերցվել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու պատճառով:
Իրավախախտ անչափահասների նկատմամբ ԱՆ ՔԿՀ Այլընտրանքային պատիժների կատարման բաժինն իրականացնում է տուգանք ու հանրային աշխատանք: Եթե դատարանը գտնում է, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում կայացվել: Այդ պարագայում 1-5 տարի վերահսկողության ժամկետ է կիրառվում, և Այլընտրանքային պատիժների կատարման բաժինը կատարում է վերահսկողություն: Ավետիսյանի ներկայացմամբ, անչափահաս դատապարտյալների համար պարբերաբար կազմակերպվում են այցելություններ մշակութային օջախներ:
Տիկին Դուրյանն ասաց, որ իրենք առաջարկել են 14-ից 18 տարեկան դժվար դաստիարակվող անչափահասների համար ստեղծել հատուկ հիմնարկ, որտեղ նրանց նկատմամբ հատուկ մոտեցումներ կդրսևորվեն: «Սակայն դա դեռևս առաջարկ էլ մնում է», -նկատեց ոստիկանության գնդապետը:

No comments:
Post a Comment