Monday, April 11, 2011

Թուրքագետ Լ. Հովսեփյանը կարծում է, որ ԱՄՆ-ը չի նեղացնի Թուրքիային

Diplomat.am. 11-4-2011- Թուրքագետ Լևոն Հովսեփյանի կարծիքով` հայկական լոբբին արդյունավետ է գործում, իսկ թե կարտասանի այս տարի ԱՄՆ նախագահը «ցեղասպանություն» բառն , թուրքագետը այն պայմանավորում է լոբբիի գործունեությունից, իսկ ավելի շատ`աշխարհաքաղաքական զարգացումներից, ԱՄՆ-ի շահերից. «Դժվար է կանխատեսումներ անել, սակայն ներկայի միտումները վկայում են այն մասին, որ դժվար թե ԱՄՆ-ը նեղացնի Թուրքիային»:
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա բանախոսի կարծիքով`Թուրքիան այժմ փորձում է Հայոց Ցեղասպանության հարցի շուրջ քննարկումների և Հայաստանի ու հայկական սփյուռքի հետ երկխոսության պատրանք ստեղծել:
Մինչդեռ, թուրքագետը համոզված է, որ Անկարայի որդեգրած քաղաքականությունը Հայոց Ցեղասպանության հարցի ու Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման վերաբերյալ չի փոխվել, հետևաբար, նրա կարծիքով`Անկարայի ներկայիս ժխտողական վարքագծի պայմաններում երկխոսության մասին խոսելն անհնար է:

No comments: