«Լրագիր» 11-4-2011- Ապրիլի 10-ի Հայլուրը ռեպորտաժ էր պատրաստել Լոնդոնի Տրաֆալգարյան հրապարակից, որը թերեւս կարելի է ինչ որ տեղ պատասխան համարել Հայ ազգային կոնգրեսին, մասնավորապես Ազատության հրապարակում հանրահավաքների թույլատրման մասին Կոնգրեսի պնդումների:
Լոնդոնից պատրաստված ռեպորտաժն այն մասին էր, որ 1972 թվականին Տրաֆալգարյան հրապարակում Հյուսիսային Իռլանդիայի խնդրով տեղի ունեցած հանրահավաքից հետո, որն ավարտվեց արյունահեղությամբ եւ 13 զոհով, Լոնդոնի իշխանությունն արգելեց այդ հրապարակում հանրահավաքներ անել Հյուսիսային Իռլանդիայի հարցով: Հրապարակում թույլատրվում են զանգվածային բողոքի տարբեր ակցիաներ, բայց Հյուսիսային Իռլանդիայի հարցով ակցիա չի թույլատրվում: Ռեպորտաժը հիշատակեց նաեւ, որ անգամ երբ շատերը բողոքել են այդ կապակցությամբ Եվրադատարանին, այն կայացրել է որոշում, ըստ որի Լոնդոնի իշխանությունն անիրավություն չի անում հանրահավաքները այդ հրապարակում արգելելով:
Հայլուրի անդրադարձը փաստացի կարելի է իշխանության առաջին պատասխանը համարել Հայ ազգային Կոնգրեսի հանրահավաքում ապրիլի 28-ի մասին հնչեցրած վերջնագրին: Չէ որ Ազատության հրապարակի խնդիրն այդ վերջնագրի երեք պահանջներից մեկն է: Իշխանությունը փաստացի բերում է Մեծ Բրիտանիայի օրինակը, ցույց տալու համար, որ քաղաքակիրթ աշխարհում էլ կա այդպիսի պրակտիկա, եւ Երեւանի իշխանությունը ասենք Լոնդոնի իշխանությունից պակաս դեմոկրատ չէ, որ արգելում է հանրահավաքներ անել Ազատության հրապարակում: Իշխանությունը կարծես թե ցույց է տալիս, որ առնվազն Ազատության հրապարակի վերաբերյալ պահանջի մասով մտադիր չէ ընդառաջել ընդդիմությանը:
Մյուս կողմից, եթե այդ պահանջով մտադիր չէ ընդառաջել, ապա քիչ հավանական է դառնում, որ ընդառաջի մյուս երկու պահանջների մասով` քաբանտարկյալների ազատ արձակում մինչեւ ապրիլի 28 եւ նաեւ մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պատրաստակամության ստանձնում: Ազատության հրապարակում հանրահավաք անելու պահանջը ամենամեղմն է այդ երեքի մեջ, որ ներկայացվում է իշխանությանը, եւ եթե իշխանությունը դրան ընդառաջ գնալու պատրաստ չէ, ապա աներկբա է դառնում, որ նա ընդառաջ չի գնա մյուս երկուսին:
Թեեւ, չի բացառվում, որ Հայլուրի ռեպորտաժը հակառակն էր նշանակում: Գուցե իշխանությունը մտադիր է Կոնգրեսին թույլատրել ապրիլի 28-ին հանրահավաք անել միանգամից Ազատության հրապարակում, իսկ Տրաֆալգարյան հրապարակի օրինակն էլ բերում է իր անելիք քայլի ժողովրդավարությունն ու հանդուրժողությունն ընդգծելու համար, թե տեսեք օրինակ Մեծ Բրիտանիայի նման քաղաքակիրթ ու զարգացած ժողովրդավարության երկրում այդպիսի արգելք կա, որ մեզ էլ կարող է քարոզչական հիանալի հիմք ծառայել արգելելու համար, բայց մենք չենք օգտագործում այդ հիմքը եւ թույլատրում ենք միտինգ անել Ազատության հրապարակում:
Եթե իշխանությունն այդ բանն արտոնի, ապա Կոնգրեսն էլ հավանաբար առիթ կունենա ապրիլի 28-ին իր համակիրներին ասելու, որ իշխանությունը երեք պահանջներից մեկին ընդառաջ է գնացել կամ սկսել է ընդառաջ գնալ եւ հետեւաբար չարժե շտապել ու գնալ “մարտավարության կտրուկ փոփոխության”, քանի որ ներկայիս մարտավարությունը հերթական արդյունքը տվեց:
ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment