
«Ես ողջունում եմ Ամերիկայի Հայկական Համագումարի աշխատանքները, համայնքի շարունակական ակտիվությունը, ինչպես նաեւ բոլոր կարեւոր քաղաքական դիրքորոշումների դրսեւորումները»,- նշել է կոնգրեսական Ջեքի Սփիերը եւ հավելել. «Ինչպես ես, այնպես էլ իմ գործընկերները, կարեւորում ենք ապրիլի 13-ի Հայոց Ցեղասպանության հիշատակման օրվան նվիրված միջոցառումը, որն իրականացվում է Հայկական խնդիրներով զբաղվող կոնգրեսական խմբի աջակցությամբ: Միասին մենք կպայքարենք ցեղասպանությունների ճանաչման եւ կանխարգելման համար, եւ այդպիսով վերջ կդնենք ժխտողական քաղաքականությանը»:
Հայոց Ցեղասպանության բանաձեւի համահովանավոր, դեմոկրատական փոքրամասնության խոսնակ Ստենի Հոյերի եւ կոնգրեսական Սփիերի հետ զրույցի ժամանակ Կոնգրեսի շարունակական բյուջետային պայքարների մասին խոսելիս` Արդունին եւս մեկ անգամ ընդգծել է Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին կայուն աջակցություն ցուցաբերելու կարեւորությունը:
Ջեքի Սփիերը, ով ներկայացնում է Կալիֆորնիայի 12-րդ ընտրատարածքը, Ներկայացուցիչների պալատի Վերահսկողության եւ կառավարական բարեփոխումների հանձնաժողովի, ինչպես նաեւ Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ է: Ներկայացուցիչ Սփիերը անսասանորեն աջակցել է Հայոց Ցեղասպանության 252-րդ բանաձեւի անցկացմանը նախկին կոնգրեսում:
«Մենք կոնգրեսի անդամներին եւ իրենց աշխատակազմերին կոչ ենք անում մասնակցել այս շաբաթ Կապիտոլիումում անցկացվող Հայոց Ցեղասպանության հիշատակման միջոցառմանը»,- նշել է գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
No comments:
Post a Comment