Monday, April 25, 2011

Բողոքի ցույց՝ Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև

Tert.am. 24-4-2011- Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի առիթով այսօր Թբիլիսիի ժամանակով ժամը 14-ին վրացահայ համայնքը բողոքի ակցիա անցկացրեց Թբիլիսիում՝ Թուրքիայի դեսպանատան առջև:
Ինչպես հաղորդում է Tert.am-ի թղթակիցը Թբիլիսիից, միջոցառումը կազմակերպել էր «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը: Ակցիայի ընթացքում ելույթ ունեցան տարբեր հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ: Բողոքի ակցիայի մասնակիցները պարզել էին տարբեր խորագրերով ցուցապաստառներ` «Առանց իր անցյալի Թուրքիան ապագա չունի», «Ձեր ձեռքերը թաթախված են արյան մեջ», «Թուրքիա, վերադարձրու նրանց կյանքերը», «Պայքար միչև հաղթանակ»:
Ակցիայի ընթացքում ելութ ունեցավ նաև Սուրբ Գևորգ եղեցական երգչախումբը:

No comments: