Monday, April 25, 2011

Էրդողանը «գաղտնազերծել է», թե ինչ նախապայման է առաջարկել Հայաստանի նախագահին

News.am. 25-4-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ ապրիլի 24-ի ուղերձին եւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրություններին։
Թուրքական TRT Turk-ի փոխանցմամբ՝ Էրդողանը նշել է, թե Օբաման այսպիսի հայտարարություն է արել, քանի որ գիտեր Թուրքիայի զգայունությունն այդ հարցի կապակցությամբ։
Էրդողանն անդրադարձել է այն հանգամանքին, որ Հայաստանի հետ հարաբերությունների խնդրի շուրջ ընդդիմության որոշ գործիչներ իրեն մեղադրել են Ադրբեջանի իրավունքները ոտնահարելու մեջ։
«Թուրքիայի խորհրդարան ուղարկված հայ-թուրքական արձանագրությունները չեն վավերացվի՝ մինչեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն չհաստատվի։ Այդ մասին ես պարզ ասել եմ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին»,-նշել է Էրդողանը։

No comments: