Tuesday, April 5, 2011

ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԿՈՉԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ

Բաքվում ԱՄՆ դեսպանատունը մտահոգություն է հայտնել կապված Ադրբեջանի կառավարության գործողությունների հետ, որոնք միտված էին կանխել ընդդիմության խաղաղ հավաքը ապրիլի 2-ին, ինչպես նաև կապված ընդդիմադիր գործիչների ձերբակալման հետ` բողոքի ցույցից առաջ:
ԱՄՆ կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը հարգել քաղաքացիների` հավաքների ազատության և խոսքի ազատության իրավունքը, որոնք երաշխավորված են Ադրբեջանի Սահմանադրությամբ և մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերով, այդ թվում, ԵԱՀԿ պարտավորություններով:
Այս իրավունքները հարգելը չափազանց կարևոր է կառավարության և քաղաքացիների միջև երկխոսության համար, որը հիմք է դրական փոփոխությունների և ժողովրդավարության զարգացման համար: Դեսպանատունը կոչ է արել օրենքի համաձայն բաց և թափանցիկ դատական լսումներ իրականացնել ցույցերի առիթով ձերբակալվածների համար: Այս մասին ասվում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ:

No comments: