Wednesday, April 6, 2011

Թուրքիայում քրդերը կոչ են անում բոյկոտել դպրոցներում պարտադրվող «Ես թուրք եմ, ճիշտ եմ» երդումը

Tert.am. 6-4-2011- Թուրքիայի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիթաշը կուսակցության բոլոր նահանգային եւ շրջանային կառույցներին հրահանգել է բոյկոտել դպրոցներում պարտադրվող աշակերտական երդումը:
Դեմիթաշը նշել է, թե երեխաներին պետք է արգելել այդ ռասիստական երդումին մասնակցելուց: «Դրան չմասնակցելու համար ոչ մի պատիժ նախատեսված չէ: Մեր հայերնակիցներին կոչ եմ անում քաղաքացիական անհնազանդություն ցուցաբերել եւ թույլ չտալ երեխաներին արտասանել այդ երդումը»,-նշել է քուրդ կուսակցապետը` շեշտելով, թե 1934-ին մի թուրք ռասիստի կողմից գրված «զուլում» երդումը իրենք պարտավոր չեն ընդունել:
Նշենք, որ խոսքը գնում է Թուրքիայի բոլոր դպրոցներում ամեն առավոտ պարտադրվող մի երդման, որը սկսվում է «Ես թուրք եմ, ճիշտ եմ, աշխատասեր եմ» արտահայտությամբ եւ վերջանում «Երջանիկ է նա, ով ասում է թուրք է» արտահայտությամբ:

No comments: