Panorama.am. 25-4-2011- Վերջին տարիներին Ադրբեջանը պանթյուրքական խմբերին հակաիրանական ազատ գործունեություն իրականացնելու հնարավորություն է տրամադրել, ինչը, ի թիվս այլ գործոնների, իրանա-ադրբեջանական հարաբերությունների սառեցման առիթ է հանդիսացել:
Այդ մասին նշված է իրանական «ԻՌԱՍ» վերլուծական կենտրոնի կայքում թողարկված Իրան-Ադրբեջան հարաբերությունների սառեցմանը նվիրված վերլուծական հոդվածում:
«ԻՌԱՍ» վերլուծական կենտրոնի գրողների խորհրդի անդամ Էհսան Թաղվայի Նիան հոդվածում նշում է մի շարք գործոններ, որոնք առիթ են հանդիսացել իրանա-ադրբեջանական հարաբերությունների սառեցման համար: Դրանք են`
• Ադրբեջանում հոգևորական գործիչներին Իրանի օգտին լրտեսություն կատարելու մեջ ուղղված մեղադրանքը
• Ադրբեջանական պետական և ոչ պետական ԶԼՄ-ների հակաիրանական բացասական քարոզչություն
• Ադրբեջանի ռազմական համագործակցությունը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ
• Իրան-Հայաստան հարաբերություններ
Նկատենք, որ իրանցի մեկ այլ վերլուծաբան Ահմադ Մարջանի Նեժադը, իրանական «ղաֆղազ.իռ» կայքում թողարկված հոդվածներից մեկում անդրադառնալով Իրան-Ադրբեջան հարաբերություններում առկա տարաձայնություններին, նշել էր, որ տարեսկզբին Ադրբեջանի նախագահն իրեն հռչակելով աշխարհի ազերիների առաջնորդ` սկիզբ դրեց Իրանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ քարոզչության:
Իսկ օրերս ադրբեջանական ԶԼՄ-ների` հակաիրանական գործունեության առնչությամբ իրանական «արաննյուզ.իռ» կայքը հոդված էր հրապարակել, որտեղ, մասնավորապես, նշված էր. «Ադրբեջանի Լրատվամիջոցների խորհրդի նախագահը տեղեկատվական պատերազմ է հայտարարել իրանական «Սահար» հեռուստաալիքին, նա ոչ միայն հայտարարել է, որ պետք է կասեցնել իրանական հեռուստաալիքի հեռարձակումը, այլ Ադրբեջանի ԶԼՄ-ների միջոցով պետք է հակաիրանական քարոզչություն իրականացվի»:

No comments:
Post a Comment