Նախագծի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմական հանգամանքների, ընթացքի և իրական փաստերի վերաբերյալ ամփոփ և համապարփակ նյութերի համացանցային հասցեական տարածումն է աշխարհի բոլոր երկրների ազգային կառավարությունների, հասարակական և քաղաքական կազմակերպությունների, ինչպես նաև հեղինակավոր միջազգային կառույցների ազդեցիկ և շահագրգիռ ներկայացուցիչների շրջանում: Նախագծի ռազմավարական նպատակը Արցախի միջազգային ճանաչմանը նպաստելն է:
Ասուլիսին ներկայացվեց, որ կազմվել է ԼՂ հակամարտությունը ներկայացնող փաստաթուղթ, որը թարգմանվել է տարբեր լեզուներով։ Այն ուղարկվում է աշխարհի տարբր երկրների կառավարություններին, Ազգային ժողովներին, ՀԿ-ներին։ Բացի այդ Facebook սոցիալական ցանցում բացվել է Nagorno-Karabakh: The Truth and facts խումբը: Հիշյալ փաստաթուղթն ուղարկվել է նաև Ադրբեջան և Թուրքիա:
Նախաձեռնող խումբը փաստաթուղթն արդեն ուղարկել է 1 մլն 700 հազարից ավելի մարդու:
Նախագիծը իրականացվում է երեք փուլերով, առաջին փուլում ստեղծվում է աշխարհի բոլոր երկրների ազգային կառավարությունների, հեղինակավոր միջազգային ու հասարակական կազմակերպությունների ազդեցիկ և շահագրգիռ ներկայացուցիչների անվանական տվյալների բազա: Մշակվում և տարբեր լեզուներով թարգմանվում են ԼՂ հակամարտության վերաբերյալ ամփոփ և համապարփակ նյութերը: Զուգահեռ ձևավորվում են նախագծին նպաստող տեղական ու հայկական լոբբինգով զբաղվող կազմակերպությունների, ֆորմալ ու ոչ-ֆորմալ խմբերի կոալիցիաներ:
Երկրորդ փուլում` արդեն ձևավորված տվյալների բազայում, առկա անվանական հասցեներով ուղարկվում են վերոնշյալ նյութերը: Նախատեսվում է` մի քանի միլիոն էլեկտրոնային հաղորդագրությունների նպատակային տարածում: Երրորդ փուլում ամփոփվում են ծրագրի արդյունքները: Նախագծի արդյունավետության հիմնական չափանիշ կազմակերպիչները համարելու են հաղորդագրություններից ստացված կոնկրետ արձագանքները:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment