Tuesday, April 5, 2011

Իրանցի վերլուծաբան. Ալիևը սպառնում է Իրանի տարածքային ամբողջականությանը

Panorama.am. 4-4-2011- 1917թ. Բաքվում իշխող կոմունիստական իշխանությունը Արաքսից հյուսիս ընկած Արան և Շիրան տարածքներն անվանակոչեց Իրանի պատմական «Ազերբայջան» անվամբ, որի իրական նպատակն այն էր, որպեսզի Իրանի ներկայիս հյուսիսային նահանգերը ևս անջատվեն Իրանից, իսկ այժմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է իր հայտարարություննեով սպառնում Իրանի տարածքային ամբողջականությանը: Այդ մասին նշված է իրանական«ղաֆղազ.իռ» կայքում թողարկված իրանցի վերլուծաբան Ահմադ Մարջանի Նեժադի` «Ադրբեջան» պետության հիմնադրման, Իրան-Ադրբեջան հակասությունների և Ադրբեջանի ներկայիս սոցիալական լարվածության մասին վերլուծական հոդվածում:
Իրանցի վերլուծաբանը նշում է, որ տարեսկզբին` Գյուլիստանի պայմանագրի կնքման տարեդարձի օրն Ադրբեջանի նախագահն իրեն հռչակեց աշխարհի ազերիների առաջնորդ և այդպիսով սկիզբ դրվեց Իրանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ քարոզչության:

Խոսելով Իրանի և Ադրբեջանի ներկայիս հարաբերությունների մասին` Մարջանի Նեժադն առանձանցնում է մի շարք տարաձայնություններ և հակասություններ`

• Բաքվում իշխող քաղաքական ռեժիմի ազգայնական քաղաքականություն
• Իսրայելի և ԱՄՆ գործունեությունն Ադրբեջանում
• Իրանցի թյուքախոս ազերիներ
• 50 հազար ադրբեջանցիների բնակությունն Իսրայելում և 100 հազար ազարիների բնակությունն Ադրբեջանում
• Բաքու-Իսրայել լոբբիի գործունեությունն ընդեմ Իրանի տարածքային ամբողջականության
• Ադրբեջանի վարած հակաիսլամական քաղաքականություն

No comments: