Monday, April 4, 2011

Եգիպտոսն ու Իրանը վերսկսել են դիվանագիտական հարաբերություններ հաստատելու խորհրդակցությունները

Կահիրեն ու Թեհրանը վերսկսել են ինտենսիվ խորհրդակցություններն ավելի քան 30 տարի առաջ խզված դիվանագիտական հարաբերություները վերականգնելու համար:
Ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, այս մասին ասել է Եգիպտոսում իրանական շահերի ներկայացուցիչ Մուջաբի Ամանին:
Վերջինիս խոսքերով, Եգիպտոսի նոր ԱԳ նախարար Նաբիլ ալ-Արաբին ցանկություն է հայտնել «նոր էջ բացել իրանա-եգիպտական հարաբերություններում», ինչը դրական արձագանք է գտել իրանական իշխանությունների կողմից:
Նշենք, Իրանը դիվանագիտական հարաբերությունները խզել էր Եգիպտոսի հետ 1980 թ-ին, երբ նախագահ Անվար Սադատը խաղաղության համաձայնագիր կնքեց Իսրայելի հետ, ինչը Իրանի իշխանությունը ստանձնած իսլամական ղեկավարությունը դիտարկեց որպես դավաճանություն:

No comments: