«Lragir.am», 28 ապրիլի 2011: Ապրիլի 27-ին, այսինքն ընդդիմության այսօր կայանալիք հանրահավաքի նախօրեին, խոսելով ներքաղաքական զարգացումների մասին, Սերժ Սարգսյանը հանկարծ “ուզեց հիշեցնել բոլորին”, որ մենք մտնում ենք մայիս ամիս, որը մեզ համար հաղթանակների ամիս է, հաջողության մասին, Հանրապետության օրվա ամիս: Այդ համատեքստում էլ Սերժ Սարգսյանը սկսեց խոսել չարությունը հաղթահարելու անհրաժեշտության մասին: «Իսկ չարությանը կարողանում են հաղթել միայն ուժեղները։ Այսօր մենք ունենք ուժեղ իշխանություն, այսօր մենք ունենք ընդդիմություն, որը թույլ չի տալիս իշխանություններին իրենց զգոնությունը թուլացնել, և համագործակցելով՝ մենք կարող ենք իրոք մեր երկրի համար ապահովել լուրջ հաջողություններ։ Այստեղ ևս մենք պատրաստ ենք առաջինը լինելու, պատրաստ ենք լիցքաթափման քայլեր կատարելու, և ես արդեն հանձնարարել եմ արդարադատության նախարարին տալ առաջարկություններ», ասում է Սերժ Սարգսյանը:
Ինչու նա հիշեց մայիսը, այն էլ չարության հաղթահարման համատեքստում, կամ ինչու նա մայիսը հիշելու համատեքստում անդրադարձավ չարության հաղթահարման խնդրին: Արդյոք Սարգսյանն ինչ որ մտադրություններ կամ ծրագրեր ունի մայիսի հետ կապված, որոնք կարող են նշանակալի իրադարձություն լինել երկրում մթնոլորտի կտրուկ փոփոխության առումով:
Օրինակ, այդպիսին կարող է լինել ասենք խորհրդարանի արտահերթ ընտրությունը, բայց դա քիչ հավանական է, քանի որ նույն այդ ճեպազրույցի ընթացքում Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաեւ խորհրդարանի աշխատանքին եւ այն գնահատեց նորմալ: Հետեւաբար խոսքը կարող է լինել մթնոլորտը փոխելու ունակ այլ քայլի մասին:
Հասկանալի է, որ օրինակ այդպիսին կարող է լինել բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը: Ու մայիսի եւ չարության հաղթահարման մասին խոսքում ասելով, որ արդարադատության նախարարին հանձնարարել է ներկայացնել առաջարկություններ, Սերժ Սարգսյանը թերեւս հենց դա էլ ակնարկում է, որ մայիսի ընթացքում մտադիր է լուծել քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը: Ու թերեւս այդ լուծումը Սերժ Սարգսյանը կփորձի տեղավորել ասենք մայիսյան որեւէ տոնի` կամ Հաղթանակի օրվա, կամ Հանրապետության օրվա առիթով դրսեւորած մեծահոգության շրջանակում: Երեւի թե պատահական չէ, որ հենց այդ իրողությունների մասին է նա հիշում ներքաղաքական խոսքի շրջանակում:
Այդպիսով, հավանական է, որ կամ մայիսի կեսին մոտ, կամ մայիսի վերջին, մնացյալ քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն: Հնարավոր է, որ մի մասը մայիսի կեսին մոտ, մյուս մասը վերջին:
Այսօրվա հանրահավաքի ընթացքում պարզ կլինի, թե ինչքանով է այդ հեռանկարը գոհացնում ընդդիմությանը: Հավանականությունը մեծ է, որ ընդդիմությունը տա իր համաձայնությունն այդ տարբերակին` իհարկե ոչ պաշտոնապես եւ ուղղակի, քանի որ ազատ արձակման տարբերակն էլ պաշտոնապես կամ ուղղակի չի եղել: Թերեւս եղել է իշխանության առաջարկի տեսքով, որին այսօր պետք է պատասխանի ընդդիմությունը: Ահա այդ պատասխանն էլ թերեւս կլինի դրական:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments:
Post a Comment