PanARMENIAN.Net , 25 ապրիլի 2011: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խուսափեց «ցեղասպանություն» տերմինից, որովհետև գիտի այս հարցում թուրքական պետության զգայունության մասին: Այդ մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում որոշ քաղաքական գործիչներ իրեն մեղադրում էին Ադրբեջանի շահերը ոտնահարելու մեջ:
«Խորհրդարան ուղարկված Հայ-թուրքական արձանագրությունները չեն վավերացվի, քանի դեռ Ադրբեջանն ու Հայաստանը հաշտություն չեն կնքել: Ես դա միանգամայն պարզ կերպով ասել եմ նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին»,- ընդգծել է Էրդողանը, գրում են թուրքական լրատվամիջոցները:

No comments:
Post a Comment