«NEWS.am» 28/04/2011: Մի փոքր ֆալստարտ նախընտրական քարոզարշավում։ Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ապրիլի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կերպ որակեց քաղաքագետ, «Կովկասի» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նրա խոսքով, բացի ընդդիմության այսօրվա հանրահավաքից, եւս 1-2-ը կլինեն մայիսին, իսկ ամռանն իրավիճակը հանգիստ կլինի։ Աշնանը քաղաքական ուժերը կնախապատրաստվեն ընտրություններին, եւ դատելով ազդանշաններից, կաշխատեն լավագույնս դրսեւորել իրենց։ Ներկայումս իշխանություններն աշխատում են միավորվել, ինչի վկայություն կարելի է համարել Կոալիցիոն հուշագրի ստորագրումը։ Ընդդիմությունն իր հերթին ակտիվ է հայտարարություններում։ «Այդ ամենը կարող է փոփոխվել, հուշագիրն էլ Աստվածաշունչ չէ»,- հիշեցրեց Իսկանդարյանը՝ ավելացնելով, որ համաշխարհային ֆինանասկան ճգնաժամը շարունակվում է, եւ «փողը ներկայիս աշխարհում շատ թանկ ապրանք է», ինչն ուղղակիորեն անդրադառնում է Հայաստանի տնտեսության եւ սոցիալական իրավիճակի վրա:
Անդրադառնալով իշխանությունների եւ ընդդիմության միջեւ երկխոսությանը՝ Իսկանդարյանը հայտարարեց, որ չի հավատում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ պայմանավորվածություններին։

No comments:
Post a Comment