Thursday, April 21, 2011

Ժիրինովսկի. Թուրքիան երազում է գալ Կովկաս եւ կաջակցի ցանկացած ավազակի

News.am. 21-4-2011- Մոտ ժամանակներում ողջ աշխարհը կճանաչի Օսմանյան կայսրության պատասխանատվությունը 1915-1923 թթ. ողբերգության համար: Այդ մասին ասել է ՌԴ Պետական դումայի փոխնախագահ Վլադիմիր Ժիրինովսկին` Մոսկվայում կայացած Հայոց ցեղասպանության հիշատակման երեկոյի ընթացքում, հայտնում է «ՕՍինֆորմ» լրատվական գործակալությունը:
Ինչպես ընդգծեց Ժիրինովսկին, այդ իրադարձությունները չի կարելի անվանել սովորական ջարդ, քանի որ հայկական բնակչության կոտորածը մշակել եւ կազմակերպել են Օսմանյան կայսրության պետական մարմինները: «Դա կազմակերպել են թուրքերը, որոնք չեն եղել հայերի դարավոր հարեւաններ: Նրանք եկել են որպես նվաճողներ, որպես բարբարոսներ: Այդ քաղաքականությունը շարունակվել է նաեւ Թուրքիան հանրապետության հռչակելուց հետո»,- ասել է Ժիրինովսկին:
Նա վստահություն է հայտնել, որ Թուրքիայի ներկայիս իշխանությունները շարունակում են իրենց նախնիների նվաճողական քաղաքականությունը. «Թուրքիան երազում է գալ Կովկաս... Եվ մենք երկու անգամ պատերազմում բախվել ենք նրա հետ Կովկասում: Նրանք կաջակցեն ցանկացած ավազակի, այդ պատճառով մենք պետք է լինենք համերաշխ, որպեսզի կանգնեցնենք թուրքերի քողարկված սողացող ագրեսիան: Քանի որ նրա մարդիկ գործում են եւ Կովկասում, եւ Կրասնոդարի երկրամասում եւ Մոսկվայում»:

No comments: