Monday, April 4, 2011

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը լուռ նստացույցին չի մասնակցի

«Սարդարապատ» շարժման անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը հարգանքով է վերաբերում Ազատության հրապարակում լուռ նստացույց անցկացնող մտավորականների նախաձեռնությանը, սակայն չի պատրաստվում մասնակցել դրան։ Ապրիլի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ինքը՝ Տիգրան Խզմալյանը։
«Ես հարգում եմ համերաշխության եւ բարոյականության ամրապնդմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն եւ հենց այս լույսի ներքո էլ տեսնում եմ հայ մտավորականների այս ակցիան։ Սակայն անձամբ ես չեմ պատրաստվում մասնակցել լուռ նստացույցին, որովհետեւ պայքարի նման տարբերակը բավարար չէ»,- բացատրեց կինոռեժիսորը:
Նշենք, որ հայ մտավորականներն ապրիլի 2-ից Ազատության հրապարակում լուռ նստացույց են հայտարարել, որի ընթացքում լռություն են պահպանելու՝ ի նշան Հայաստանում առկա քաղաքական եւ այլ բնույթի խնդիրների դեմ բողոքի։ Բողոքի լուռ ակցիան շաբաթ օրն սկսել էին «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը եւ գիտնական Անահիտ Տոնոյանը։ Ամեն օր՝ 17։00-22։00-ին նստացույցը պետք է հերթափոխեն մտավորականների այլ խմբեր։

No comments: