Tert.am.29-4-2011- Հայ-կանադական գործարար խորհուրդը և Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատը (ԱԱՊ) մտադիր են հայկական առևտրական ցանց ստեղծել։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ՝ այսօր Երևանում անցկացվեց այդ ցանցի ստեղծման հիմնադիր խորհրդաժողովը, որին մասնակցեցին նաև սփյուռքահայ շուրջ 30 գործարարներ:
Սփյուռքի նապարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ իրենց առանցքային խնդիրն է հայկական առևտրական ցանցի ստեղծմանը զուգահեռ խթանել ԱԱՊ-ների կամ բիզնես խորհուրդների ձևավորման գործընթացը և նպաստել ծագումով հայ գործարարների ներգրավմանը վերոհիշյալ կառույցներում։ Հրանուշ Հակոբյանի խոսքով՝ նախորդ 20 տարիներին սփյուռքահայերը մեծ ներդրումներ են կատարել Հայաստանի զարգացման համար։ Նախարարի խոսքով՝ պատահական չէ, որ Հայ առևտրական ցանցի հապավումը ՀԱՑ է։ «ՀԱՑ-ը պետք է օգնի, որ հայը մնա իր երկրում, կրճատվի աղքատոթյունը, որը հացի շնորհիվ հայը վաստակի իր հանապազօրյա հացը»,- նշեց նախարարը։
Հայաստանի տնտեսության բացթողումների և խնդիրների մասին սփյուռքահայ գործարարներին տեղեկացրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսության թիվ մեկ խնդիրը տնտեսության մեջ դիվերսիֆիկացիայի պակասն է։ Ճգնաժամից, Տիգրան Սարգսյանի խոսքով, Հայաստանի կառավարությունը մի շարք դասեր է քաղել, որոնցից մեկն էլ այն է, որ պետք է ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացվեն երկրում՝ ուղղված, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարին, հարկային և մաքսային վարչարարությունների բարելավմանը։ Սարգսյանը նշեց, որ վերջին երկու տարիներին Հայաստանի ժողովրդի համար լուրջ մարտահրավեր է նաև բարձր գնաճը։ Կառավարության գերխնդիրը, նրա խոսքով, այս տարեվերջին գնաճի ցուցանիշը կրկնակի կրճատելն է՝ հասցնելով 6 տոկոսի։ Նա նաև անդրադարձավ երկրի արտաքին պարտքի բեռին՝ նշելով, որ այն ավելացավ հատկապես ճգնաժանային տարում։ Սակայն, վարչապետի խոսքով, դա միջին պարտքի բեռ է, որն ամբողջությամբ Հայաստանի կառավարությունը կարող է սպասարկել։ Նշվեց, որ հայկական առևտրական ցանցի նպատակներից է նաև ոչ միայն Հայաստան-Սփյուռք, այլ նաև Սփյուռք-Սփյուռք գործարար կապերի ամրապնդումը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment