Tuesday, April 12, 2011

Սկանդալ Շվեյցարիայի հայկական եկեղեցում

Tert.am. 12-4-2011- Անցած կիրակի սկանդալ է գրանցվել Շվեյցարիայում։ Ի պատասխան Ամենայն հայոց կաթողիկոսի որոշման, որով Ժնև է ուղարկել Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանին՝ ԱՄՆ Հայոց արևմտյան թեմի առաջնորդին պատվիրելով ուղեկցել և ներկայացնել նրան կիրակնօրյա ժողովի ժամանակ, Շվեյցարիայի Հայ առաքելական եկեղեցու խորհուրդը որոշել է փակել եկեղեցին։ Շվեյցարահայները դեմ են իրենց ներկա հոգևոր հովվի՝ Տ. Աբել քահանա Մանուկյանի փոփոխությանը և Շվեյցարիայում թեմ հիմնելու Էջմիածնի որոշմանը։ Կիրակի Շվեյցարիայի առաքելական եկեղեցու խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ հայաստանյան ԶԼՄ-ներից է տեղեկացել տեղապահի գալուստի մասին….

No comments: