Monday, April 11, 2011

Թուրքիայում մահացել է «Հայերի առջեւ բացենք մեր տների դռները» ակցիայի հեղինակը

News.am. 11-4-2011- Անկարայի հիվանդանոցներից մեկում մահացել է Վանի տեղական թերթերից Van Times-ի եւ Sehrivan-ի սեփականատեր Ազիզ Այքաչը:
Ազիզ Այքաչի մահվան կապակցությամբ Վանի լրագրողների միության ցավակցական ուղերձի մեջ նշվել է, որ Van Times-ի սեփականատերը բացի մասնագիտական հաջողության, հայ-թուրքական բարեկամության ստեղծման գործում շատ կարեւոր օրինակ էր ծառայել` Աղթամարի Սուրբ Խաչի բացման ընթացքում իրականացնելով « Հայերի առջեւ բացում ենք մեր տների դռները» ակցիան:
Նշենք, որ Van Times-ը Սուրբ Խաչի` կրոնական արարողությունների համար բացումից օրեր առաջ սկսեց հրատարակվել էր նաեւ հայերենով:

No comments: