Monday, April 11, 2011

ԱՄՆ-ում գաղտնազերծվել են այլմոլորակայինների մասին փաստաթղթերը

Diplomat.am. 11-4-2011- ԱՄՆ-ի ֆեդերալ հետաքննությունների դաշնային բյուրոն գաղտնազերծել է այլմոլորակայինների կողմից մեր երկիր այցելելու մասին տեղեկությունները:
Փաստաթղթերից մեկում, որը թվագրված է 1950 թվականով, ՀԴԳ-ի վաշինգտոնյան բաժնի ղեկավար Գայ Հոտտելը ՀԲԳ-ի ղեկավարին տեղեկացրել է ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ի կողմից անսովոր գտածոների մասին, որոնք հայտնաբերվել են Նեվադայի անապատում անհայտ թռչող օբյեկտների վթար վայրում:
«Գտնվել են երեք այսպես կոչված թռչող ափսեներ, որոնցից յուրաքանչյուրում գնվելիս է եղել մեկական այլմոլորակային եակ»,-տեղեկացրել է Հոտտելը:
Անկման վայրում գտնված ՉԹՕ-ների տրամագիծը եղել է մոտավորապես 15,25 մետր: Ինչ վերաբերվում է «օդաչուներին», ապա նրանք որոշակիորեն նման են եղել մարդու, սակայն ունեցել են 1 մետրից պակաս հասակ: Այլմոլորակայինները իրենց հագին ունեցել են բավականին նուրբ գործվածքով մետաղյա հագուստներ` նման այն կոստյումներին, որոնք կրում են փորձարկիչ-օդաչուները:
Միևնույն ժամանակ տարօրինակ գտածոյի մասին տեղեկությունները հաստատվում են նաև 1947 թվականին ՀԴԳ-ի տնօրենի անվամբ մեկ այլ զեկուցագրում, որ կրել է «շտապ» նշումը:
Եվս մեկ գաղտնազերծված փաստաթղթում վստահեցվել է , որ Ռոզուելլի մոտակայքում հայտնաբերվել են «վեցանկյան» տեսքի մետաղյա զոնդի մնացորդներ: ՀԴԲ-ի գործակալը տեղեկացրել է զինվորականների հեռախոսային խոսակցության մասին, որտեղ նրանք համոզմունք են հայտնել, որ գտածոն այլմոլորակային ծագում ունի:
Նյու-Մեքսիկո նահանգի Ռոզուէլլ քաղաքը վատ համբավ է ձեռք բերել այն բանից հետո, երբ ամերիկայն ԶԼՄ-ներ թափանցեց տեղեկություն այն մասին, որ 1947 թվականի հուլիսի 2-ին քաղաքից ոչ հեռու գտնվող ռազմաբազայի մոտակայքում այլմոլորակայն թռչող սարք է կործանվել:
Հաղորդվում էր, որ ՉԹՕ-ներում հայտնաբերվել են հումանոիդների մարմիններ , որոնց վրա ամերիկյան կառավարությունը փորձարկումներ է կատարել, որոնց արդյունքները արդյունքները խիստ գաղտնի են պահվել:

No comments: