Monday, April 4, 2011

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի ամենահայատյաց «հայը»

Թուրքիայում հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է Բանվորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը: Այս մասին, ինչպես գրում է թուրքական «Վաթան» օրաթերթը, հայտարարել է կուսակցության փոխնախագահ Մեհմեդ Բեդրի Գյուլթեքինը:
Բանվորական կուսակցության փոխնախագահի խոսքով` Փերինչեքն ընտրություններին կմասնակցի որպես անկախ թեկնածու:
Ծայրահեղ ազգայնական Դողու Փերինչեքը, ով բազմիցս է հանդես եկել հակահայկական հայտարարություններով, երեք տարի առաջ կալանավորվել էր «Էրգենեքոնի» գործով: Բացի այդ, 2007թ. մարտին շվեյցարական դատարանը Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար թուրք ազգայնականին դատապարտել էր 90 օրվա ազատազրկման:
Ինչպես թուրքական, այնպես էլ հայկական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Դողու Փերինչեքն ունի հայկական ծագում:

No comments: