Monday, April 4, 2011

Աստված, Թուրքիայի միասնությունն ու ամբողջականությունը թող չխախտվի. Վարդապետ Թաթուլ Անուշյան

News.am. 4-4-2011- Ստամբուլահայ համայնքն իրականացրել է իր ամենամյա Մեծ Պահքի ուխտագնացությունը Կայսերի եւ Հաթայ նահանգներ` տեղի հայկական եկեղեցիներում պատարագներ մատուցելով:
Թուրքական մամուլում մեծ արձագանք է գտել ուխտագնացությունը ղեկավարող Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ, ծայրագույն վարդապետ Թաթուլ Անուշյանի` Թուրքիայի համար ուղղված աղոթքը: Թուրքական լրատվամիջոցներն այս տեղեկությունը հայտնում են` «հայկական համայնքը աղոթում է Թուրքիայի համար» վերնագրերով:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Cihan գործակալությունը, Հաթայ նահանգի (Կիլիկիա) Իսքենդերունի Քառասուն մանկաց եկեղեցում իր խոսքում հետեւյալն է ասել. «Աստված, Թուրքիայի միսնությունն ու ամբողջականությունը թող չխախտվի: Թող երկրի երջանկությունն ու բարեբերությունն ավելանա եւ շարունակվի»:

No comments: