
HayNews.am.29-4-2011- «Ազատ Վրաստան» կուսակցության նախաձեռնությամբ եւ Թբիլիսիի հայերի ասամբլեայի /ԹՀԱ/ աջակցությամբ երեկ Թբիլիսիի Քաղաքային խորհրդի (Սակրեբուլո) շենքում կայացել է հատուկ նիստ` նվիրված Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանը:
Նիստին ներկա են եղել Քաղխորհրդի անդամներ, Թբիլիսիի հայկական կազմակերպությունների եւ Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ծառայությունների ներկայացուցիչներ, ցուցադրվել է գերմանացի ռեժիսոր Էրիկ Ֆրիդլերի ՙԱղետ՚ վավերագրական ֆիլմը, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին եւ հիմնված է ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների արխիվներում պահպանվող փաստաթղթերի ու նյութերի վրա: Քաղաքային խորհրդի աշխատակազմի ղեկավար Մարինա Դատուկիշվիլիի կարգադրությամբ ոչ մի լրատվամիջոցի թույլ չի տրվել մասնակցել ֆիլմի ցուցադրությանը:
No comments:
Post a Comment