Friday, April 29, 2011

«Hurriyet». 2015 թվականին Թուրքիան կհայտնվի ծանր իրավիճակում

Թուրք հայտնի լրագրող և հրապարակախոս Մեհմեդ Ալի Բիրանդը իր հոդվածում նշում է, որ այս տարի ապրիլի 24-ը թուրքերին հաջողվեց անցկացնել առանց թուրք-ամերիկյան հարաբերությունների ճգնաժամի. Օբաման այս անգամ էլ չօգտագործեց «Ցեղասպանություն» բառը:
Չնայած որ և հայկական և թե Թուրքական կողմերից դժգոհության ձայներ են լսվում, Սպիտակ Տան կողմից իրականացվող դերը երկու կողմերին էլ ձեռնատու է: «Ցեղասպանություն» բառի փոխարեն «Մեծ եղեռն» օգտագործելով Օբաման կարողացավ խուսափել թուրքերի զայրությունից և միաժամանակ չկորցնել հայերի ձայները առաջիկա ընտրություններում:
Սակայն Բիրանդը թուրքերի ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ 2015 թվականին թուրքերին մեծ վտանգ է սպառնում, քանի որ լրանում է Հայոց ցեղասպանության 100 ամյակը: Թուրք վերլուծաբանը կարծում է, որ այդ հանգամանքին պետք է ահռելի ուշադրություն հատկացնել, քանի որ 2015-ից սկսված Թուրքիան ծանր իրավիճակում կհայտնվի:

«Եթե մենք այժմ անհրաժեշտ միջոցներ չձեռնարկենք, ապա ապագայում մեզ ցնցող պատկեր է սպասվում»,-գրում է թուրք լրագրողը:

No comments: