Friday, April 29, 2011

Քոչարյանը կրկին մեկնել է Աֆրիկա. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.
«Մեր ունեցած տեղեկություններով, անցյալ շաբաթվանից Հայաստանից բացակայող Ռոբերտ Քոչարյանը կրկին Աֆրիկայում է: Քոչարյանի Աֆրիկա մեկնելու իրական դրդապատճառներն առայժմ հայտնի չեն: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Քոչարյանն Աֆրիկայում երկու հետաքրքրություն ունի` հանքեր և որսորդություն, ապա կարելի է հաստատապես ենթադրել, որ նրա` աֆրիկյան աշխարհամասում գտնվելու երկու պատճառներն էլ գոյության իրավունք ունեն: Հիշեցնենք, որ Քոչարյանի որսորդական հակումները հայտնի դարձան, երբ հրապարակվեց նրա` սպանված առյուծին հեծնած լուսանկարը, որն արվել էր 2009 թ. Տանզանիայի Կատավի ազգային պարկում»:

No comments: