Thursday, April 21, 2011

ԱՄՆ–ն սառեցնում է PKK–ի ակտիվները

Tert.am. 21-4-2011- Վաշինգտոնը որոշում է կայացրել սառեցնել Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) 5 անդամների՝ Միացյալ Նահանգներում ունեցած ակտիվները։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունը։
Ըստ թուրքական ԶԼՄ–ների՝ ԱՄՆ–ի Ֆինանսների նախարությունը թմրաբիզնեսով զբաղվելու պատճառով որոշում է կայացրել սառեցնել PKK–ի ղեկավար կազմի 5 անդամների՝ Ջեմիլ Բայըքի, Դուրան Քալքանի, Ռեմզի Քարթալի, Սաբրի Օքի և Ադեմ Ուզունի բանկային հաշիվները։ Բացի այդ, ըստ կայացված որոշման, Միացյալ Նահանգների քաղաքացիներին արգելվում է տնտեսական և առևտրային հարաբերություններ ունենալ վերոնշյալ անձանց հետ։

No comments: