Tuesday, April 12, 2011

Հիլարի Քլինթոնը մտավախություն է հայտնել Թուրքիայի կողմից միջուկային զենք ստեղծելու առնչությամբ. Wikileaks

Tert.am. 12-4-2011- ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մտավախություն է հայտնել Թուրքիայի կողմից միջուկային զենք ստեղծելու հավանականության առնչությամբ։ Այս մասին գրում է թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) օրաթերթը՝ վկայակոչելով Wikileaks–ի գաղտնազերծած ԱՄՆ պետքարտուղարությանը պատկանող փաստաթղթերը, որոնք հրապարակել է «Թարաֆ» (Taraf) պարբերականը։
«Վաշինգտոնը կարծում է, որ Թուրքիան մոտ ապագայում միջուկային զենք ստեղծելու ծրագրեր չունի։ Ամերիկյան վարչակազմն ուշիուշով հետևում է Անկարայի միջուկային քաղաքականությանը։ Սակայն Հիլարի Քլինթոնը 2009թ. ապրիլի 28-ին Անկարա ուղարկած գաղտնի փաստաթղթում մտավախություն է հայտնում այն բանի առնչությամբ, որ Անկարայի՝ միջուկային զենքի հետ կապված քաղաքականությունը հակառակ ընթացք կստանա»,– գրում է թուրքական պարբերականը։

No comments: