Tuesday, May 31, 2011

7Or.am. 31-5-2011- Ադրբեջանցիները շարունակում են իրենց հոխորտանքները։ Մասնավորապես Ուզբեկստանում Ադրբեջանի դեսպան Նամիկ Աբասովը հայտարարել է, թե Արևելքում առաջին ժողովրդավարական պետություն ստեղծած Ադրբեջանը 21–րդ դարում բախվել է «իր տարածքների գրավմանը»։
–Ադրբեջանցիների համբերությունը սպառվում է։ Ինչո՞ւ է Արևմուտքը լռում և ոչ մի բան չի ձեռնարկում, չէ՞ որ մենք 20 տարի պայքարում ենք այդ անարդարության դեմ,–հայտարարել է նա՝ Արևմուտքին մեղադրելով նաև, որ Հայոց ցեղասպանության թեման օգտագործում են իրենց նպատակների համար։
Դեսպանը նաև Ուզբեկստանին շնորհակալություն է հայտնել ղարաբաղյան հարցում Ադրբեջանի դիրքորոշումը պաշտպանելու համար։

No comments: