Tuesday, May 31, 2011

Թուրք ազգայնականների նոր «սեքս կասետները» կհայտնվեն ընտրություններից հետո

News.am. 31-5-2011- Թուրքիայի քաղաքական դաշտը ցնցած «Տարբեր իդեալիստներ» անունը կրող ազգայնականների կայքը հայտնել է, թե իրենք մինչ ընտրությունները «Ազգայնական շարժում» կուսակցության անդամների մասնակցությամբ սեռական տեսագրություններ չեն ներկայացնի։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ «Տարբեր իդեալիստներ»-ի կայքում նշվել է, թե իրենք հաճույք չեն ստացել, որ մինչ այս այդքան տեսագրություններ են հրապարակել։ «Այդ ամենը վիրահատական փոքր միջամտություններ էին։ Հիմնական վիրահատությունը կլինի հունիսի 12-ի ընտրություններից հետո»,-ասվել է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ վերջին շրջանում Թուրքիայի քաղաքական օրակարգը զբաղված էր ինտերնետում հայտնված «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար կազմի սեռական արկածների քննարկումներով, որոնք ստացել են «սեքս կասետներ» անվանումը։ Ինտերնետում հայտնված գաղտնի տեսագրությունների հետեւանքով միայն մեկ օրում հրաժարական էր տվել «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար կազմի 6 անդամ։

No comments: