Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության,
Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս Արամ Ա Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո,
Հանձնաժողովի հարգարժան անդամներ.
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությունն ենք բերում Ձեզ և ողջունում այս հավաքի առիթով: Ողջունում ենք հանձնաժողով կազմելու Հայաստանի Հանրապետության Նախագահի կարևոր այս նախաձեռնությունը, որը պիտի իրականացնի նախապատրաստական աշխատանքները՝ Հայրենիքում և Սփյուռքում արժանիորեն նշելու համար Հայոց Ցեղասպանության 100-ամյակը£
Հանձնաժողովը իր կազմով ներկայացնում է այսօր վերածնված կյանքը աշխարհասփյուռ մեր ժողովրդի, որ գալիքին նայում է հույսերով, լավատեսությամբ, իրատեսական ծրագրերով, որոնք խարսխված են իր ձեռքբերումների, նպատակների, նախանձախնդրության ու հանձնառությունների պատրաստակամության հիմերի վրա£
Անցած 100 տարիների ընթացքում, հակառակ մարդկային և նյութական կորուստների, կրած զոհողությունների, որտեղ էլ հաստատվեց մեր ժողովուրդը, իր աշխատանքով, ջանք ու վաստակով նոր կյանք կառուցեց, հասավ հաջողությունների, դիրքի, գովարժան ճանաչման: Այս գնահատականն է նախ և առաջ վեր հառնում մեր առջև մեկ դար անց, որը պիտի հպարտություն և խրախույս դառնա մեր ժողովրդի համար ու նաև անդրադարձ` պահպանելու և զորացնելու այն հոգևոր ուժը որով ապրել ու արարել է այդչափ կորուստներից հետո, այդչափ դժվարությունների առջև: Միայն Աստծուն է հայտնի, թե որքան ջանք« նվիրում համբերություն է պահանջվել, որպեսզի այսօր մեր ժողովուրդը կարողանա հաստատել« որ նույն 20-րդ դարը, որ սկսվեց իր դեմ գործված Ցեղասպանությամբ, ավարտվեց իր անկախ պետականության վերահաստատմամբ և Արցախի ազատագրմամբ: Այս հուսառատ իրականությունը մեր ձեռքբերումների հաջորդ կարևոր հանգրվանն է, որով թևակոխել ենք 21-րդ դար և պիտի կարող և պատրաստ լինենք նոր հաղթանակների:
Այսօր, սիրելիներ, աշխարհը մեծ վերափոխումներ է ապրում« նաև` մարդու և ազգերի իրավունքների կարևորման ուղղությամբ: Վերջին տասնամյակների ընթացքում բազում երկրներ, պետական կառույցներ և կրոնական ու հասարակական կազմակերպություններ ճանաչեցին Հայոց Ցեղասպանությունը՝ համոզումով« որ հայ ժողովրդի նկատմամբ արդարության վերականգնումը նույնպես էական քայլ է ավելի արդար ու խաղաղ աշխարհի կառուցման ընթացքներում£ Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման այս գործընթացում մեր ժողովուրդը նույնպես շատ ջանք է ներդրել ու պիտի շարունակի իր պայքարը, որ այն գտնի միջազգային համընդհանուր ճանաչում:
Մեզ բոլորիս քաջալերում է իրողությունը, որ ներկայիս Հայրենիք և Սփյուռք կապերի ամրապնդմամբ առավել արդյունավոր են Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչման խնդիրները քննարկելու և աշխարհասփյուռ մեր ժողովրդի ջանքերը համախմբելու քայլերն ու նախաձեռնությունները, որոնցից է այս Հանձնաժողովի կազմումն ու նրա գործունեությունը:
Կուզենայինք անդրադառնալ« որ Հայ Եկեղեցին իր Նվիրապետական Աթոռներով, իր բոլոր կառույցներով հետամուտ է մեր արդար դատի հաղթանակին` կարևորելով, որ խաղաղ ու բարօր աշխարհի հույսը արդարության իրագործումն է: Դեռևս 1920 թ. Գևորգ Ե Սուրենյանց Ամենայն Հայոց Կաթողիկոսը մտավորականության առաջարկով իր շրջաբերական գրությամբ հրահանգում է նշել ապրիլի 24-ը որպես Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր£ Տարիներ անց Վազգեն Ա Հայրապետը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանգնեցնում է Ցեղասպանության զոհերին նվիրված առաջին հուշարձանը Հայաստանում: 2000 թ. հանձին Հռոմի Հովհաննես-Պողոս Բ երանաշնորհ Սրբազան քահանայապետի Վատիկանը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը: Այս տարի ևս Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդը և Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսը իրենց զորակցությունը հայտնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, հանդես եկան համատեղ հայտարարությամբ` կոչ անելով բոլոր անդամ Եկեղեցիներին Զատկական ուղերձներում վկայակոչելու Հայոց Մեծ Եղեռնի 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
Հանձնաժողովի սիրելի անդամներ, հաջողություն մաղթելով մեր աշխատանքներին, աղոթք ենք մատուցում Հայոց Ցեղասպանության զոհերի անմար հիշատակին և հայցում, որ Տերը երկնային հավիտենական երանության մեջ պահի նրանց արդար, անմահ հոգիները: Թող Բարձրյալի օրհնությունը լինի աշխարհասփյուռ մեր ժողովրդի վրա ու խաղաղության երկնային շնորհները և սերը մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի բաշխվեն աշխարհին այսօր և միշտ. ամեն:
30 մայիսի, 2011 թ.

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment