Tuesday, May 31, 2011

Աբդուլլահ Օջալանի փաստաբանը դարձել է Միլանի քաղաքապետը

News.am. 31-5-2011- Իտալիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նախկին փաստաբաններից Ջուլիանա Պիսապիան դարձել է Միլանի քաղաքապետ։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի սեռական սկանդալների հետեւանքով նրա կուսակցության վարկանիշը անկում էր ապրել եւ ՏԻՄ ընտրություններում պարտություն կրեցին նույնիսկ այն քաղաքներում որտեղ ավանդաբար ուժեղ էին համարվում։
Բեռլուսկոնի համար երկրորդ շոկն այն է, որ իր կուսակցությունը պարտություն է կրել նաեւ Իտալիայի մեծությամբ 3-րդ քաղաքում՝ Նապոլիում, որտեղ կրկին հաղթանակ են տարել ձախերը։

No comments: