Tert.am. 31-5-2011- Սիրայում քաղաքացիական պատերազմի սկսման դեպքում գաղթականների հոսքը Թուրքիա կանխելու նպատակով թուրքական բանակը պատրաստվում է մուտք գործել Սիրիա և այնտեղ ստեղծել անվտանգության գոտի։ Այս մասին գրում է բրիտանական The Independent պարբերականի լրագրող Ռոբերտ Ֆիսկը՝ վկայակոչելով թուրքական անանուն աղբյուրներ։«Թուրքիայի իշխանությունները շատ զայրացած են Սիրիայի նախագահ Բաշար ալ–Ասադի վրա, որովհետև նա դրժել է փողոցներից զինվորներին հեռացնելու և երկրում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու Անկարային տված խոստումը։ Սիրիայում ժողովրդական հուզումների ընթացքում թուրքական իշխանությունները երկու պատվիրակություն են ուղարկել Սիրիա։ Թուրքերը պնդում են, թե ալ Ասադն արտգործնախարար Դավութօղլուին խոստացել էր Սիրայի փողոցներից հեռացնել զինվորականներին և վերջ դնել բռնություններին։ Սակայն դա չարեց, իսկ բռնությունները մինչև հիմա շարունակվում են»,– գրում է Ֆիսկը։
The Independent–ի լրագրողը նշում է, որ Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբում մշակվել է գործողության հատուկ պլան, որի համաձայն թուրքական ստորաբաժանումները պետք է մուտք գործեն Սիրայի տարածք և ստեղծեն անվտանգության գոտի։
«Այժմ թուրքական իշխանություններն անհանգստացած են փախստականների ներգաղթի ալիքից, ինչպես դա եղավ 1991թ. Ծոցի պատերազմից հետո իրաքյան քրդերի դեպքում։ Այդ պատճառով թուրք գեներալները պատրաստվում են մի քանի ստորաբաժանումներ ուղարկել Սիրիա և ստեղծել անվտանգության գոտի, որտեղ ապաստան կտրամադրեն կոտորածից փախչող Սիրիայի բնակիչներին։ Համաձայն թուրք գեներալների պլանի՝ թուրքական բանակը Սիրա է մուտք գործելու Քամըշլըից և շարժվելով դեպի Դեր Զոր՝ անվտանգության գոտի է ստեղծելու հյուսիսարևելյան շրջանում»,– նշում է Ռոբերտ Ֆիսկը։
Հիշեցնենք, որ վերջերս իսրայելական Debka կայքը տեղեկացրել էր, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ–Ասադն սկսել է մեծ արագությամբ կորցնել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջակցությունը։ Լրատվամիջոցի պնդմամբ՝ Էրդողանը նույնիսկ հրահանգել է Անկարային հնարավորին ժամանակահատվածում խզել հարաբերությունները պաշտոնական Դամասկոսի հետ։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment