Tuesday, May 31, 2011

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան. Երեք նախագահների դովիլյան հայտարարությունն արվեց ժամանակին

News.am. 30-5-2011- Երեք նախագահների դովիլյան հայտարարությունն արվեց ժամանակին: Այդ մասին APA-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն: Ներկայացնենք մի հատված հարցազրույցից.
Պարոն դեսպան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների դովիլյան հայտարարությունը:
«Այն շատ կարեւոր հայտարարություն էր: Կարծում եմ` արվեց ժամանակին: Առաջին անգամ հստակեցվել է ժամկետ, որպեսզի արդյունք լինի ղարաբաղյան խնդրում: Դա խոսում է այն մասին, որ մեծ տերությունների ղեկավարները ցանկանում են լուծել այդ հարցը եւ, բնականաբար, լուծել միջազգային իրավունքի շրջանակներում:
Միջազգային իրավունքը մեր կողմից է: Խոսքը գնում է փոխզիջումների, ինչ-ինչ լրացումների մասին: Ինձ թվում է, որ այստեղ ամենակարեւորն առաջին քայլն է, այսինքն` եթե նախագահները հանգեն ընդհանուր պայմանավորվածությունների` որտեղ, երբ, որքան, ամեն ինչ կարտացոլվի: Գլխավորը` սկզբունքային պայմանավորվածության հասնելն է:
Հունիսին կայանալու է հանդիպում Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների նախագահների եւ արտգործնախարարների մակարդակով: Կարելի՞ է ակնկալել այդ հանդիպումներից ինչ-որ նոր բան ղարաբաղյան խնդրի կարգավորման առումով:

Հանդիպումները կայանալու են դեմ առ դեմ: Լուծվելու են որոշ գաղտնի հարցեր: Ընդհանուր ուղղվածությունը ցույց է տալիս, որ ղարաբաղյան խնդրի կարգավորումն արդեն հասունանում է»,- ասել է նա:

No comments: