Tuesday, May 31, 2011

Նյույորքյան երկնաքերերի վրա հարձակումը մշակվել է Ստամբուլի քաղաքապետարանում

Tert.am. 30-5-2011- Այսօր Ստամբուլի Սիլիվրի բանտում տեղի է ունցել «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության գործով 184–րդ դատական նիստը։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։
Դատալսման ժամանակ «Էրգենեքոնի» գործով անցնող մեղադրյալներից Իսմայիլ Յըլդըզն ապշեցուցիչ հայտարարություն է արել՝ պնդելով, թե 2001թ. Նյու Յորքի երկվորյակ երկնաքերերի վրա հարձակումն իրենք են կազմակերպել։
Յըլդըզն ասել է, որ ինքը ժամանակին ղեկավարել է TULE հետախուզական կառույցը, որն էլ հենց կազմակերպել է այդ հարձակումը։ Բացի այդ, Յըլդըզը տեղեկացրել է նաև, որ այդ հարձակման ծրագիրը մշակվել է Ստամբուլի քաղաքապետարանում։
Նիստը նախագահող դատավոր Քյոքսալ Շենգյունն Իսմայիլ Յըլդըզից պահանջել է լռել՝ սպառնալով հակառակ դեպքում նրան զրկել խոսելու իրավունքից։

No comments: