Tuesday, May 31, 2011

Հրանտ Դինքի ընկերները պահանջել են դատական գործ սկսել Թուրքիայի փոխվարչապետի դեմ

News.am. 30-5-2011- Ստամբուլում Հրանտ Դինքի սպանության հերթական դատավարությունից առաջ Դոլմաբահչեյի մոտ հավաքվել են «Հրանտի ընկերները»՝ պահանջելով արդարություն։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ հավաքվածների անունից ելույթ է ունեցել արվեստագետ Մեհմեդ Էսենը՝ պահանջելով դատական գործ հարուցել Դինքի սպանության հետեւում կանգնած անձանց։ Այդ ընթացքում հավաքվածները հնչեցնում էին. «Թող դատական գործ հարուցվի Ստամբուլի նահանգապետ (նախկին) Մուամար Գյուլերի եւ արդարադատության նախարար (ներկայումս փոխվարչապետ) Ջեմիլ Չիչեքի դեմ»։
Հավաքվածների մեջ են եղել անկախ պատգամավորի թեկնածու Սեբահաթ Թունջելը, Սըրրը Սուրեյա Օնդերը, Դինքի կինն ու եղբայրը։ Ավելի ուշ «Հրանտի ընկերները» շարժվել են դեպի Բեշիքթաշի դատարան, որտեղ, որ տեղի է ունենալու Դինքի սպանության գործով 18-րդ դատավարությունը։

No comments: