Tuesday, May 31, 2011

Դավութօղլուն վերջնագիր է ներկայացրել ԵՄ-ին

Panorama.am. 31-5-2011- Ըստ թուրքական «Ռադիքալ» (Radikal) թերթի` Կիպրոսում տպագրվող «Filelefteros» պարբերականում տեղ է գտել մի հրապարակում` «ԵՄ արտաքին քաղաքականությանն ուղղված թուրքական մահակը. Դավութօղլուն 7 կետից բաղկացած վերջնագիր է ներկայացրել» վերտառությամբ:
Հրապարակման մեջ նշվում է, որ Թուրքիայում հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո Եվրամիության հետ հարաբերություններն ավելի սերտացնելու և դրանք մեկ այլ հարթակ տեղափոխելու նպատակով արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ԵՄ-ին 7 կետից բաղկացած առաջարկների փաթեթ է ներկայացրել:
Ստորև ներկայացված են Դավութօղլուի առաջարկած 7 կետերը`

1. Թուրքիան թող մասնակցի ԵՄ գագաթնաժողովներին, ինչպես դա եղել է մինչև 2005թ.
2. ԵՄ արտգործնախարարների այն ժողովներին, որտեղ օրակարգում կլինեն Թուրքիային վերաբերող տարածաշրջանային կամ միջազգային հարցեր:

3. Արևմուտքի նախարարների օրինակով քաղաքական պատասխանատուների մակարդակով ևս տարածաշրջանային հարցերին վերաբերող ոչ պաշտոնական հանդիպումներ կազմակերպվեն:
4. ԵՄ քաղաքական հարցերով պատասխանատուները թեկնածու երկրների հետ թող բանակցություններ վարեն, ինչպես դա եղել է մինչև 2004 թ.
5 .Նախարարների համար աշխատանքային խմբերի ժողովները թող ավելի հաճախ կազմակերպվեն
6. Թող ավելի հաճախակիանան հանդիպումները ԵՄ քաղաքական և անվտանգության հարցերի հանձնաժողովի և ԵՄ Թուրքիայի մշտական ներկայացուցչության միջև:
7. Հարկ է ստեղծել կոմիտե ռազմավարական երկխոսության մեջ հավանական համագործակցության մանրամասները քննարկելու համար:

No comments: