
Նա մտահոգություն հայտնեց, որ երբ Ադրբեջանը խախտում է զինադադարի ռեժիմը՝ Եվրաատլանտյան տարբեր կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ընդհանուր կերպով են կոչ անում կողմերին դադարեցնել կրակը: Բանախոսի կարծիքով, դա միջոց է պատերազմական գործողությունների վերսկսման պատասխանատվությունը կողմերի վրա հավասարապես բաշխելու համար:
«Եվ դա այն պարագայում, երբ զինադադարը գրեթե միշտ խախտում է միայն Ադրբեջանական կողմը»,- ասաց Միխայիլ Ալեքսանդրովը:
Խոսելով Արցախի սոցալ-տնտեսական, ինչպես նաև պետական կառավարման համակարգի կայացման մասին՝ Մ. Ալեքսանդրովը շեշտեց, որ կատարված է հսկայական աշխատանք, և նույնիսկ համեմատեց Հվ.Օսիայի և Աբխազայի հետ՝ ընդգծելով, որ շատ հարցերում Արցախը ավելի առաջ է գտնվում:
No comments:
Post a Comment