News.am. 31-5-2011- NEWS.am-ը ներկայացնում է մի հատված Ռոբերտ Ֆիսկի հոդվածից, որը հրապարակել է բրիտանական The Independent պարբերականը:Այս ամիս ԱՄՆ նախագահի վարկանիշը Մերձավոր Արեւելքում չափազանց ցածր է: Ավելին` այս ամիս ԱՄՆ-ի վարկանիշն այս տարածաշրջանում ամենացածրն է 1945 թվականից, երբ նախագահ Ռուզվելտը «Quincy» նավի վրա հանդիպեց թագավոր Աբդել Ազիզի հետ:
Մինչ Բարաք Օբաման ու Բենյամին Նեթանյահուն խեղկատակությամբ էին զբաղված Վաշինգտոնում, արաբներն անցան լուրջ գործի` արաբական աշխարհի ձեւափոխմանը: Արաբները պայքարում եւ զոհվում են ազատության համար, ազատություն, որը երբեք չեն ունեցել: Օբաման դատարկախոսում էր Մերձավոր Արեւելքում փոփոխությունների եւ տարածաշրջանում ԱՄՆ-ի դերի մասին: Իմ եգիպտացի ընկերը հայտարարեց, որ արդեն ամենեւին հետաքրքիր չէ, թե ինչ է մտածում Ամերիկան: Եվ դա ճշմարտություն է: Այն, որ Օբաման չաջակցեց արաբական հեղափոխություններին, մինչեւ դրանք չավարտվեցին` զրկեց ԱՄՆ-ին տարածաշրջանում ունեցած հեղինակությունից: Օբաման լռում էր Բեն Ալիին հեռացնելու մասին, Մուբարաքի դեմ ելույթներին միացավ միայն նրա ռեժիմի կործանումից երկու օր առաջ: Օբաման դատապարտեց սիրիական ռեժիմը, սակայն ակնարկեց, որ դեմ չի Ասադի մնալուն: Օբաման դատապարտում է Բահրեյնի դաժանությունը, սակայն լռում է Սաուդյան Արաբիայի մասին: Եվ նա ծնկի կիջնի Իսրայելի առջեւ: Այդքանից հետո զարմանալի չէ, որ արաբներն ԱՄՆ-ին մեջքով են շրջվում ոչ թե ցասման պատճառով, ոչ թե սպառանլիքով ու բռնությամբ, այլ արհամարհանքով: Արաբներն ու Մերձավոր Արեւելքի մյուս մուսուլմաններն այժմ ինքնուրույն են որոշում ընդունում:
Թուրքիան եւս բարկանում է Ասադի վրա, քանի որ նա երկու անգամ խոստացավ բարձրացնել բարեփոխումների եւ ժողովրդավարական ընտրությունների հարցը, սակայն չկատարեց խոստումը: Թուրքական կառավարությունը երկու անգամ պատվիրակություն ուղարկեց Դամասկոս: Երկրորդ այցի ժամանակ Ասադը Թուրքիայի արտգործնախարարին հայտարարեց, որ սիրիական քաղաքների փողոցներից դուրս կբերի իր եղբոր գումարտակները: Սակայն չկատարեց խոստումը:
Տեսնելով սիրիացի փախստականների հոսքը դեպի Լիբանան` թուրքական կառավարությունը, զգուշանալով Սիրիայի քրդերի տեղաշարժից դեպի Թուրքիայի հարավ-արեւլքի քրդաբնակ շրջաններ, գաղտնի ծրագրեր է կազմել: Թուրք գեներալներ մշակել են ռազմական գործողությունների ծրագրեր եւ անհրաժեշտության դեպքում գումարտակներ կուղարկեն Սիրիա` Ասադի խալիֆայությունից անվտանգության գոտի անջատելու համար: Թուրքերը պատրաստ են ներխուժել սիրիական սահմանային Ղամիշլիից ավելի խորք` մինչեւ Դեր-Զոր (անապատային տարածք, որտեղ 1915-ին Հայկական հոլոքոստի սպանություններ են կատարվել, թեեւ այդ մասին չեն խոսում) Սիրիայի քաղաքներում իրականացվող սպանդից փախչողների համար անվտանգ գոտիներ ապահովելու համար:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment