Thursday, June 30, 2011

Բաքվի «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթին Հայաստանը կարող է ներկայացնել System of a down խումբը

«Ժամանակ» թերթը գրում է.
«Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկայում Հայաստանի Հանրային հեռուստառադիոխորհուրդը կհայտարարի, որ Հայաստանը մասնակցելու է Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթին։ Այս տարի քննարկվում է մեկ հարց՝ Հայաստանը «Եվրատեսիլ-2012»-ում կներկայացնի արտերկրի՞ց որևէ երգիչ կամ խումբ, թե՞ Հայաստանից։ Արտասահմանից մեր երկիրը ներկայացնելու համար ամենահավանական թեկնածու է դիտարկվում System of a down խումբը, որը վերջերս է միավորվել։ Խմբի հետ փորձ է արվում բանակցություններ սկսել մասնակցության պայմանների շուրջ։ Եթե որոշում կայացվի, որ Բաքվում Հայաստանը պետք է ներկայացնի հայաստանցի երգիչ, ապա անկասկած դա Ռազմիկ Ամյանն է լինելու»։

No comments: