Tuesday, June 21, 2011

Հունիսի 22-ին Քնեսեթի լիագումար նիստում կքննարկվի Հայոց ցեղասպանության Հիշատակի օրվա մասին օրինագիծը

PanARMENIAN.Net -20 հունիսի 2011 - Իսրայելի հայ համայնքը և «Հայ դատի» Երուսաղեմի գրասենյակը մեծ հույսեր են կապում Իսրայելում Հայոց ցեղասպանության Հիշատակի օրվա մասին օրինագծի քննարկման հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հայ դատի» Երուսաղեմի գրասենյակի ղեկավար Ժորժետա Ավագյանը:
Ինչպես հաղորդել է Ժորժետա Ավագյանը, հունիսի 22-ին օրինագիծը քննարկվելու է Քնեսեթի լիագումար նիստում: «Մենք արդեն կապվել ենք Քնեսեթի պատգամավորների հետ` կոչ անելով ընդունել օրինագիծը: Մենք շնորհակալ ենք օրինագծի հեղինակ Արյե Էլդադին և հուսով ենք, որ վաղ թե ուշ Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Ավագյանը:

No comments: