Wednesday, June 29, 2011

Հայաստանի հավաքականը 70-րդն է

ՖԻՖԱ-ն հրապարակել է հավաքականների մայիս ամսվա վարկանիշային աղյուսակը: Հայաստանի հավաքականը Ռուսաստանից կրած վերջին պարտությունից հետո նահանջել է 8 հորիզոնականով և այժմ 70-րդն է: Եվրո-2012-ի Հայաստանի նախընտրական խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Ռուսաստանը 17-րդն է, Սլովակիան` 28-ը, Իռլանդիան` 31-ը իսկ Իրանը 50-ը: Իրանը ասիական հավաքականների աղյուսակում 4-րդ է:
Աղյուսակը կրկին գլխավորում է Իսպանիան: Տասնյակի մեջ են մտնում նաև Հոլանդիան, Գերմանիան, Անգլիան, Բրազիլիան, Իտալիան, Պորտուգալիան, Խորվաթիան, Մեքսիկան և Արգենտինան:

No comments: