Wednesday, June 29, 2011

«Ոսկե ծիրանի» շրջանակում կցուցադրվի Կաննի գլխավոր մրցանակակիր ֆիլմը՝ «Կյանքի ծառը»

Tert.am. 29-6-2011- «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի երևանյան պրեմիերաների շարքում կներկայացնի հռչակավոր ռեժիսոր Թերենս Մալիկի «Կենաց ծառ» ֆիլմը:
Հայ հանդիսատեսին հնարավորություն կընձեռվի դիտել 2011 թվականի Կաննի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե արմավենուն» արժանացած ֆիլմը:
Մալիկը նկարահանել է ընդամենը 6 ֆիլմ, որոնցից 4-ը արժանացել են բարձր գնահատականի: Կաննում մրցանակի հանձմանը ռեժիսորը ներկա չի եղել, քանի որ երբեք չի հանդիպում լրագրողների հետ և ներկա չի լինում կինոփառատոների:
«Կենաց ծառը» երևակայական դրաման մի ընտանիքի պատմություն է տիեզերքի, մարդկային հարաբերությունների և ընտանեկան արժեքների մասին: 11-ամյա Ջեքն իր հոգու հայացքով ընկալում է կյանքը, ինչպիսին այն կա: Իրականությունը փոխվում է, երբ երեխան առաջին անգամ բախվում է կյանքի դաժանությանը։ Կյանքի մասին իր պատկերացումները Ջեքին գցում են լաբիրինթոսի մեջ: Ռեժիսորը, օգտագործելով մանկական հիշողությունները, մարդկային կյանքը համադրում է տիեզերքի ընկալման հետ:
Տաղանդը թույլ է տալիս Մալիկին պարզ թվացող «կենաց ծառ» հասկացությանը տալ տիեզերական կարևորություն:

No comments: