Սպահանից մօտ 20 կմ հեռաւորութեան վրայ գտնւող, 1500 հոգանոց, Շահինշահր քաղաքի հայ համայնքը իր կազմւելուց ցայսօր միշտ էլ հեռու է եղել կուսակցականացումից: Այնտեղ ժողովուրդն ապրել է միասնական ու խաղաղ: Այդ խաղաղութիւնն սակայն երբէք էլ դուր չի եկել Դաշնակցութեան Իրանի մասնաճիւղին, որ տարբեր առիթներով եւ ձեւերով փորձել է խանգարել նրա անդորրը:
Այդ համայնքի ծաղկուն օրերին, երբ հայերի թիւն անցնում էր 3000-ից, Սպահանի հայոց թեմին ենթակայ այդ քաղաքում` դեռեւս քաղաքի բնակիչների ողջախոհ հակումների պատճառով, թոյլ չտւեցին կառուցել եկեղեցի. հերթական ոտնձգութիւններն ու խանգարումներն երբէք չդադարեցին, իսկ ահա այս օրերին, դաշնակցականները կրկին անգամ ապացուցեցին, որ պատրաստ չեն հրաժարւելու այս հայրենակարօտ, փոքրիկ ու գեղեցիկ համայնքին հագիստ թողնելու:
Սոյն թւի մայիսի 27-ին Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» դպրոցի շրջափակում, Մայիսի 28-ի` Հանրապետութեան տօնի, առիթով կազմակերպւել էր միջոցառում, որին դաշնակցականները փորձեցին կուսակցական գունաւորում տալով, վերածել հակաժողովրդական ու հակահայաստանեան մի միջոցառման:
Օրւայ առիթով բեմը տրւել էր, հիւրաբար Իրանում գտնւող Լիբանանի խորհրդարանի դաշնակցական միակ պատգամաւոր Յակոբ Բագրատունուն, ով չարաշահելով իրեն տրւած առիթը օրւայ խորհրդի մասին խօսելու փոխարէն սեփական կուսակցութեան խլացուցիչ գովքն արեց, ինչը մեծ վրդովմունք ստեղծեց համայնքում:
Ներկայ ժողովուրդը, պարոն Բագրատունու ելոյթի հէնց սկզբից, իրեն խաբւած զգաց, երբ բանախօսը հերթով շարեց ՀՅԴ հերոսներին` Արամ Մանուկեան, Դրօ, ..., Լիսաբոնի 5 երիտասարտներն ու Արցախի ազատագրման համար ընկած Թաթուլ եւ Արաբո, ... կարծես հայ ժողովրդի հերոսները սահմանափակւում են դաշնակցականներով:
Բանախօսը մոռացաւ որ Սարդարապատի հերոսամարտում ողջ հայ ժողովուրդն էր ոտքի կանգնել եւ հէնց այդ ժողովուրդն էր, որ փախչող ղեկավարութեանն պարտադրեց մնալ պայքարի դաշտում:
Սպահանի հայոց թեմի առաջնորդի բառերով ասած` «Մեր ժողովրդի ինքնանկախ գոյութիւնը վտանգւել էր: Պէտք էին «խենթեր», որոնք լսելով Ս. Էջմիածնի զանգերի ղօղանջը իջնէին Սարդարապատ, Բաշ Ապարան եւ Ղարաքիլիսա»: Իսկ ովքեր էին այդ «խենթերը», որ իրենց կամքը պարտադրեցին եւ՛ թշնամուն եւ՛ Թիֆլիզում նստած անճարակ «ղեկավարութեան», եթէ ոչ հայ ազգը, իր բոլոր խաւերով:
Բանախօսը անդրադառնալով Հայաստանի ներկայ կացութեանը, հաւանաբար մտահոգւած իր կուսակցութեան կիսամեկուսացւած ներկայ վիճակից եւ ամբողջովին մոռանալով արտերկրում ամենաբռնապետական պետութիւններին ծառայելու իր կուսակցութեան սեւ էջերը, նոյնպէս մոռանալով Հայաստանում իր կաշառակեր գործընկերներին ասաց. «Եթէ ներկայ Հայաստանը ուզում է ամրապնդել իր պետականութիւնը պէտք է դառնա ժողովրդավարական, այնտեղ պէտք է յարգւի մարդու իրաւունքները, պիտի վերջ տրւի մաֆիական աշխատանքներին եւ դա միայն դաշնակցութեան գործն է»: Նա յաւելեց. «Այսօր Հայաստանում պետականութիւն գոյութիւն չունի, կորել է ժողովրդավարութիւնը, Արցախի անկախութիւնը վտանգի տակ է... եւ Դաշնակցութիւնը միակ կուսակցութիւնն է, որ հասկանում է վտանգը եւ կարող է երկիրը փրկել կոռուպցիայից...»:
30 րոպէանոց իր ճառում, դաշնակցական բանախօսը գովեց ու գովեց իր կուսակցութիւնը, բոլորին ապացուցելով թէ ինչ է հասկանում ՀՅԴ-ը Սարդարապատի հերոսամարտի խորհրդից եւ ժողովրդավարութիւնից:
Առիթ էին գտել, առաջին անգամւայ համար, իրենց կուսակցութեան անունը հնչեցնել մեր քաղաքի դպրոցում ու հիացած այդ առիթից` ապշել էին... զարմացնելով ժողովրդին:
04.06.2011
Արմինէ Մանուկեան
Շահինշահր, Իրան

No comments:
Post a Comment