Sunday, December 4, 2011

Ամենից շատ Ադրբեջանին զինում են Ռուսաստանն ու Ուկրաինան

News.am. 3-12-2011- Վերջին 5 տարում Ռուսաստանը, Ուկրաինան ու Բելառուսը ԱՊՀ տարածքում ամենախոշոր զենք արտադրող երկրներն են, ովքեր 22 երկրների 1278 ռազմական մեքենա են վաճառել, հաղորդում է ադրբեջանական APA-ն` վկայակոչելով ՄԱԿ-ի սպառազինության ռեեստրի տվյալները:
2005-2010 թվականներին ռազմական մեքենաների ու զրահապատ տրանսպորտային միջոցների արտահանման ցուցանիշով առաջին տեղում Ուկրաինան է (685 մեքենա), այնուհետեւ գալիս են Ռուսաստանը (591 մեքենա) եւ Բելառուսը (2 մեքենա): Ի տարբերություն Ռուսաստանի, մյուս երկու երկրները վաճառված ռազմական տեխնիկայի թվի հետ միասին ներկայացրել է նաեւ դրանց մոդելները: Ասիային բաժին է հասել վաճառված տեխնիկայի 78,3 տոկոսը, Աֆրիկային` 17,5 տոկոսը, ամերիկյան երկրներին` 4,2 տոկոսը:
Այդ երկրներից զենք գնած առաջին 5 պետություններն են Իրաքը (190 միավոր), Ադրբեջանը (165 միավոր), Եմենը (154 միավոր), Չադը (135 միավոր) եւ Ղազախստանը (104 միավոր):
Վերջին 5 տարում Ուկրաինան 12 երկրներ է արտահանել 685 միավոր ռազմական տեխնիկա: Ամենամեծ ծավալով վաճառքը կատարվել է Իրաքին` 190 միավոր, Ադրբեջանին` 141 միավոր եւ Չադին` 135 միավոր:
Հաշվետու ժամանակաշրջանում Ադրբեջանն Ուկրաինայից գնել է 132 հատ БТР-70, 4 հատ БТС- 5Б, 3 հատ БТР-3У, 2 հատ БМП -1: Վրաստանին վաճառվել է 30 հատ БТР-70, 15 հատ БМП -1, 12 հատ БМП - 2, 10 հատ БТР – 80, 6 հատ БТС-5 Б:

No comments: