Sunday, June 5, 2011

Ռուսաստան-Հայաստան` 3:1. Հայաստանը միավոր չվաստակեց

«Եվրո-2012»-ի ընտրական փուլի Ռուսաստան-Հայաստան խաղն ավարտվեց 3:1 հաշվով:
Խաղի հաշիվը 25-րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Մարկոսը, որին անմիջապես հաջորդեց պատասխան գոլը. Ռոման Պավլյուչենկոն գնդակն ուղարկեց Հայաստանի դարպասը: Հանդիպման երկրորդ խաղակեսին Պավլյուչենկոն դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Ընդ որում, 3-րդ գոլը նա խփեց 11 մետրանոցով:
Նշենք, որ հանդիպման 85-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը գնդակն ուղարկեց Ռուսաստանի դարպասը, սակայն մրցավարի օգնականը խաղից դուրս իրավիճակ արձանագրեց:
Ռուսաստանը հաղթեց և 5 միավորի առավելություն ստացավ Հայաստանի նկատմամբ:
Հիշեցնենք, որ խաղն ընթանում էր Սանկտ Պետերբուրգի «Պետրովսկի» մարզադաշտում:
Այսպիսով, Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հավաքականը Ռուսաստանին հյուրընկալվելիս պարտվեց, բայց սա ոչ թե թույլ խաղի, այլ զգոնության վայրկենական կորստի հետևանք էր։ Առջևում կա 4 հանդիպում, որոնցում հաջող հանդես գալու դեպքում Հայաստանը կարող է խմբում հայտնվել 2-րդ հորիզոնականում:

No comments: