Tuesday, June 7, 2011

Ադրբեջանի «սև ցուցակը» համալրվում է

Panorama.am. 7-6-2011- Սլովակ լրագրող Անդրեյ Բանի Արցախ կատարած այցի վերաբերյալ տարածված տեղեկատվության կապակցությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հետաքննություն է սկսել:
Այս մասին «1նյուզ.ազ»-ին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Էլհան Փոլուխովը:
Նշենք, որ սլովակ լրագրողը որոշ ժամանակ առաջ այցելել էր Արցախ, ծանոթացել այնտեղ առկա իրավիճակին, ԼՂ հիմնախնդրի շուրջ տարվող բանակցություններին ու դրա ընթացքին և համապատասխան հոդված տպագրել, ինչը ըստ ադրբեջանական իշխանությունների արտացոլել է միայն հայկական կողմերի դիրքորոշումները:
Փոլուխովը նշել է, որ իրականացվող հետաքննության արդյունքում կոնկրետ քայլեր են ձեռնարկվելու:

No comments: